«Թալիբան» արմատական շարժում

Թալիբանը (մեդրեսեի սովորողներ, ուսանողներ) իսլամական շարժում է, որը սկիզբ է առել Աֆղանստանում 1994 թվականին, ղեկավարել Աֆղանստանը 1996-2001 թվականներին («Աֆղանստան Իսլամական Էմիրաթ») եւ Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան շրջանը («Վազիրիստանի իսլամական պետություն») 2004 թվականից։ Աֆղանստան Իսլամական Էմիրաթը դիվանագիտորեն ճանաչել են երեք պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան։
 
2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Թալիբների պաշտոնական կրոնն իսլամի այնպիսի ուղղությունն է, ինչպիսին է աշարիականությունը. յուրաքանչյուր ոք, որ հակադրվում է այդ գաղափարախոսությանը, ըստ զինյալների, մոլորյալ է ու ենթակա է հալածանքի։ Թալիբանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներմուծում է շարիաթի նորմերը, որոնց կատարումը խիստ վերահսկվում է։ Արգելված են հեռուստատեսությունը, երաժշտությունն ու երաժշտական գործիքները, կերպարվեստը, ալկոհոլը, համակարգիչները եւ համացանցը, շախմատը եւ այլն։ Տղամարդկանց պարտադրվում է անպայման ունենալ որոշակի երկարությամբ մորուք։ Կանանց արգելվել է աշխատել, բուժվել արական սեռի բժիշկների մոտ, բաց դեմքով եւ առանց ամուսնու կամ արական սեռի ազգականի հայտնվել հասարակական վայրերում, զգալիորեն սահմանափակվել է կրթության հասանելիությունը կանանց համար (2001 թվականին աղջիկները կազմել են դպրոց հաճախողների միայն 1 %-ը)։
Աֆղանստանի իսլամական էմիրությունը ՌԴ-ին և Ուկրիանային կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության և խաղաղ ճանապարհով

Աֆղանստանի իսլամական էմիրությունը ՌԴ-ին և Ուկրիանային կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության և խաղաղ ճանապարհով

Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին և մտահոգություն է հայտնում քաղաքացիական զոհերի ռեալ հնարավորության վերաբերյալ։ Այս մասին նշված է էմիրության ԱԳՆ խոսնակի թվիթերյան էջում։ «Իսլամական Էմիրությունը երկու կողմերին զսպվածության կոչ է անում։ Բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի դիրքորոշումներ ունենալուց, որոնք կարող են ուժեղացնել բռնությունը: Աֆղանստանի իսլամական էմիրությունը, հավատարիմ մնալով իր չեզոք արտաքին քաղաքականությանը, հակամարտության երկու կողմերին կոչ է անում լուծել ճգնաժամը երկխոսության և խաղաղ ճանապարհով։ Իսլամական էմիրությունը նաև կոչ է անում հակամարտող կողմերին ուշադրություն դարձնել՝ ապահովելու Ուկրաինայում աֆղան ուսանողների և միգրանտների կյանքի պաշտպանությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:39 - 25 փետրվարի, 2022
Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի հետ համագործակցող երկու լրագրողներ |azatutyun.am|

Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի հետ համագործակցող երկու լրագրողներ |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցող երկու լրագրողներ։ Ձերբակալության պատճառների մասին չի հաղորդվում։ Գերատեսչությունը թվիթերյան գրառմամբ հայտարարել է, որ անում են հնարավորը իրավիճակը կարգավորելու համար։ Աֆղանստանի մամուլի համաձայն՝ BBC-ի նախկին թղթակից Էնդրյու Նորթը անհետացել է Քաբուլում։ Նա համագործակցել է ՄԱԿ-ի հետ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Նորթի հետ բերման է ենթարկվել ութ օտարերկրացի։ Հաղորդումների համաձայն՝ ՄԱԿ-ի առաքելությունը նրանց ազատ արձակելու հարցով բանակցություններ է վարում իշխանության եկած թալիբների հետ։ Թալիբները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունները։ «Թալիբանի» կառավարման վեց ամիսների ընթացքում Աֆղանստանում, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության փակվել է 231 լրատվամիջոց, 6400 լրագրող և լրատվամիջոցի աշխատակից կորցրել է աշխատանքը: Ամենաշատը տուժել են կին լրագրողները։
15:02 - 12 փետրվարի, 2022
«Թալիբան» աֆղանական շարժման պատվիրակությունը բանակցություններ է վարում Ժնևում
 |factor.am|

«Թալիբան» աֆղանական շարժման պատվիրակությունը բանակցություններ է վարում Ժնևում |factor.am|

factor.am: «Թալիբան» աֆղանական շարժման պատվիրակությունը գտնվում է Շվեյցարիայում՝ եվրոպական երկրի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բանակցությունների նպատակով, գրում է Անադոլու գործակալությունը։ Շվեյցարիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ Աֆղանստանի պատվիրակությունը Ժնևում է փետրվարի 6-ից։ Այցի ծրագիրը ներառում է նաև թալիբների հանդիպումը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Թալիբների պատվիրակությունը երկրում է շվեյցարական «Geneva Call» հասարակական կազմակերպության հրավերով։ Սպասվում է, որ բանակցությունները կտևեն մինչև փետրվարի 11-ը։ Կողմերը կքննարկեն Թալիբանի ժամանակավոր կառավարության լեգիտիմության և ճանաչման հարցեր։ Մինչդեռ Աֆղանստանում հումանիտար իրավիճակը գնալով վատանում է։ Թալիբներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը Ժնևում կքննարկվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ մարդասիրական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ժնև կատարած այցից առաջ թալիբների պատվիրակությունն այցելել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ հանդիպել է ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ։
21:22 - 09 փետրվարի, 2022
Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել թալիբների կառավարության ԱԳ նախարարի հետ |armenpress.am|

Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել թալիբների կառավարության ԱԳ նախարարի հետ |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել «Թալիբան» շարժման ԱԳ նախարար Ամիրհան Մոթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել է Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ծրագրում է շարունակել  Աֆղանստանի բնակչության համար նախատեսված աջակցությամբ բեռների կազմումը։ Թուրք նախարարը կարևորել է Աֆղանստանում կառավարության ձևավորումը, որտեղ լայնորեն ներկայացված կլինեն երկրի քաղաքական ուժերը, ինչը կդառնա Աֆղանստանում կայունության և խաղաղության երաշխիք։ Միաժամանակ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել Աֆղանստանում ակտիվիստների անհետացման մասին պարբերաբար լինող տեղեկությունների առնչությամբ։ Չավուշօղլուն նշել է Աֆղանստանում աղջիկների կրթության հասանելիության կարևորությունը և հայտարարել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել այն ուսումնական հաստատությունների աշխատանքի վերսկսման հարցի շուրջ, որոնք գտնվում են Թուրքիայի կրթական հիմնադրամի հաշվեկշռում։ Չավուշօղլուն և Մութթաքին անդրադարձել են նաև Աֆղանստանում, այդ թվում՝ Քաբուլում, Թուրքիայի և Կատարի համատեղ ջանքերով օդանավակայանների շահագործման շուրջ բանակցությունների թեմային։
16:24 - 09 փետրվարի, 2022
Թուրքմենստանի սահմանապահների և թալիբների միջև սահմանային բախում է տեղի ունեցել
 |1lurer.am|

Թուրքմենստանի սահմանապահների և թալիբների միջև սահմանային բախում է տեղի ունեցել |1lurer.am|

1lurer.am: Թուրքմենստանի և Աֆղանստանի սահմանին հունվարի 3-ին թուրքմեն սահմանապահների և «Թալիբան» շարժման զինյալների միջև բախումներ են տեղի ունեցել: Փոխհրաձգությունից բացի, օգտագործվել են նաև հրթիռներ: Այդ մասին տեղեկացրել են թուրքմենական լրատվամիջոցները: Միջադեպի պատճառը եղել է այն, որ Թուրքմենստանի սահմանապահ ծառայության աշխատակիցները կրակ են բացել թալիբների զինյալների վրա: Նշվում է, որ թալիբները դեպքի վայր են ժամանել՝ հետաքննելու խաղաղ բնակչի մահը, որին ենթադրաբար նույնպես սպանել են թուրքմեն սահմանապահները: Տեղի բնակիչների խոսքով՝ կողմերի միջև փոխհրաձգությունը տևել է մի քանի ժամ։ «Թալիբանի» գրոհայինները մի քանի հրթիռ են արձակել Թուրքմենստանի ուղղությամբ: Կորուստների մասի դեռևս տեղեկություններ չեն հայտնում:
16:34 - 04 հունվարի, 2022
Աֆղանստանում թալիբների բարձրաստիճան պատվիրակությունն առաջին պաշտոնական այցն է կատարում. մեկնել են Թուրքիա |armtimes.com|

Աֆղանստանում թալիբների բարձրաստիճան պատվիրակությունն առաջին պաշտոնական այցն է կատարում. մեկնել են Թուրքիա |armtimes.com|

armtimes.com: Աֆղանստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ «Թալիբան» շարժման կողմից ժամանակավոր կառավարության կազմում նշանակված արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթթաքիի գլխավորությամբ, այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է աֆղանական Bakhtar գործակալությունը, այցն իրականացվում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի անձնական հրավերով: Սա առաջին պաշտոնական այցն է Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց և երկրի համար նոր կառավարություն ստեղծելուց հետո: Ծրագիրը ներառում է երկկողմ հարաբերությունների, հումանիտար օգնության, առևտրի հարցերի շուրջ բանակցություններ: Սեպտեմբերի 7-ին Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը հայտարարեց նոր կառավարության կազմը: Մոլլա Մոհամմադ Հասան Ախունդը նշանակվեց վարչապետ, իսկ նրա տեղակալներն էին արմատականների քաղաքական թևի առաջնորդ մոլլա Աբդուլ Հանի Բարադարը և շարժման քաղաքական թևի ղեկավարի տեղակալ մոլլա Աբդուլ Սալամ Հանաֆին: Թալիբանը սկսել է լայնածավալ գործողություն Աֆղանստանի վրա վերահսկողություն հաստատելու համար այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը գարնանը հայտարարեց իր զինված ուժերը այնտեղից դուրս բերելու որոշման մասին: Օգոստոսի 15-ին արմատականներն առանց կռվի մտան Քաբուլ, իսկ նախագահ Աշրաֆ Զանին հեռացավ երկրից:
11:35 - 14 հոկտեմբերի, 2021
Լոնդոնը Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ է անում՝ համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի հարցում |armenpress.am|

Լոնդոնը Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ է անում՝ համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի հարցում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավար Լիզ Թրասը պլանավորում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների արտգործնախարարների ավանդական հանդիպման ընթացքում Ռուսաստանին եւ ՉԺՀ-ին կոչ անել՝ միասնական համակարգված մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի եւ «Թալիբան»-ի հետ կապերի հարցում: Այդ մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարությունը: «Թրասը Ռուսաստանին եւ Չինաստանին կոչ Է անում՝ համաձայնվել Աֆղանստանի շուրջ համակարգված միջազգային մոտեցմանը…եթե մենք չենք ցանկանում, որպեսզի Աֆղանստանը դառնա գլոբալ ահաբեկչության հանգրվան. ուրեմն միջազգային հանրակցությունը, ներառյալ Ռուսաստանը եւ Չինաստանը, պետք Է միասնականորեն գործեն թալիբների հետ փոխգործակցության հարցում»,-ասվում Է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ: Ենթադրվում Է, որ կողմերը նաեւ կքննարկեն Անվտանգության խորհրդի դերը գլոբալ խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում՝ շարունակվող հակամարտությունների եւ ճգնաժամերի ֆոնին, այդ թվում՝ Աֆղանստանում, Մյանմայում, Եմենում եւ Եթովպիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:05 - 22 սեպտեմբերի, 2021
«Թալիբան»-ը հերքել է իր առաջնորդներից մեկի՝ փոխվարչապետ նշանակված Բարադարի սպանությունը |armenpress.am|

«Թալիբան»-ը հերքել է իր առաջնորդներից մեկի՝ փոխվարչապետ նշանակված Բարադարի սպանությունը |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» ծայրահեղական շարժման խոսնակը հերքել է տարածվող այն լուրերը, որ իրենց գլխավոր առաջնորդներից մեկը՝ շարժման քաղաքական գրասենյակի նախկին ղեկավար մոլլահ Աբդուլ Ղանի Բարադարը, որին նախորդ շաբաթ փոխվարչապետ էին նշանակել, սպանվել է հակառակորդների հետ փոխհրաձգության ժամանակ:Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Սուլայլ Շահինի մեկնաբանությունը:«Թալիբան»-ի խոսնակը Twitter-ում գրել է, որ Աբդուլ Ղանի Բարադարը ձայնային հաղորդագրություն է տարածել՝ հերքելով այն տեղեկությունները, որ ինքը սպանվել կամ վիրավորվել է բախման ժամանակ:«Նա ասում է, որ դա անհիմն սուտ է», - գրել է Շահինը:«Ռոյթերս»-ը հավելում է, որ «Թալիբան»-ը նաև տեսանյութ է հրապարակել, որում «իբրև թե» ցուցադրվում է Բարադարը հարավային Կանդահար քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, սակայն տեսանյութի իսկությունը, ըստ «Ռոյթերս»-ի, դեռևս ստուգված չէ:
21:12 - 14 սեպտեմբերի, 2021