5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի
09:33 - 18 օգոստոսի, 2021

5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։

Զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել