2169 պահեստազորային կմասնակցի վարժական հավաքների․ կառավարությունն ընդունեց որոշումը |hetq.am|
16:13 - 18 օգոստոսի, 2021

2169 պահեստազորային կմասնակցի վարժական հավաքների․ կառավարությունն ընդունեց որոշումը |hetq.am|

hetq.am: Կառավարության օգոստոսի 18-ի հերթական նիստում հավանության արժանացավ 2021թ․ օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը պահեստազորայինների մասնակցությամբ վարժական հավաքներ անցկացնելու՝ պաշտպանության նախարարության ներկայացրած որոշման նախագիծը։

Որոշման համաձայն՝ օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը կայանալիք վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր մինչև 2169 քաղաքացի, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռահրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

Բացի այդ, պաշտպանության նախարարությունը նախատեսում է վարժական հավաքների ապահովման համար՝ երեք ամիս ժամկետով` օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն` ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով:

Ռազմական գերատեսչությունն ընդգծում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել