Հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է շարքային 3 զինծառայողի դի. ՊՆ
10:17 - 19 օգոստոսի, 2021

Հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է շարքային 3 զինծառայողի դի. ՊՆ

Օգոստոսի 19-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել