ՊՆ-ն պատասխանել է մարտական հենակետում դիվերսիայի մասին լուրերին |armenpress.am|
11:02 - 19 օգոստոսի, 2021

ՊՆ-ն պատասխանել է մարտական հենակետում դիվերսիայի մասին լուրերին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 19-ին մարտական հենակետում 3 հայ զինծառայողի դի հայտնաբերելու դեպքի մասին:

Մամուլում շրջանառվող` դիվերսիայի մասին լուրերին ի պատասխան ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով այս պահին ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում:  

«Այդուհանդերձ, գոնե այս պահին եղած նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածը կապ չունի հակառակորդի հետ։ Նոր տեղեկատվություն ունենալուն պես պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրություններով»,- ասված է  պատասխանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել