ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Աֆղանստանում թալիբների իշխանությունը ճանաչելու հավանականությունը |tert.am|
10:24 - 23 օգոստոսի, 2021

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Աֆղանստանում թալիբների իշխանությունը ճանաչելու հավանականությունը |tert.am|

tert.am: Ռուսաստանը չի շտապելու «Թալիբան» շարժմանն ահաբեկչական կազմակերպությունների իր ցանկից բացառելու և Աֆղանստանի նոր իշխանություններին ճանաչելու հարցում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Մտադիր չենք շտապել թալիբների շարժումն ահաբեկչական կազմակերպությունների ռուսական ցանկից բացառելու, ինչպես նաև նոր աֆղանական իշխանություններին ճանաչելու հարցում: Կողմնորոշվելու ենք՝ ելնելով Աֆղանստանի նոր իշխանությունների գործնական քայլերիվ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներից»,- ասել է դիվանագետը:

Բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է, որ ներկա պահին թալիբների շարժումը հայտարարել է «մարտական գործողությունների ավարտի, կառավարական պաշտոնյաների և Աֆղանստանի քաղաքացիների համաներման մասին, որոնք աշխատել են ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի զորակազմերի հետ, և անցել է հասարակական կարգի սահմանմանը:

«Կարևոր ենք համարում նաև թալիբների շարժման վստահեցումն առ այն, որ այ թույլ չի տալ Աֆղանստանի տարածքի օգտագործումը երրորդ երկրների դեմ»,- ընդգծել է փոխնախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել