ԱԺ-ն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը
08:21 - 14 մարտի, 2019

ԱԺ-ն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

ՀՀ ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց  Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը մարտի 14-ի նիստում:

Կառավարությունը նախագծով առաջարկում է որոշ դրույթների ուժի մեջ մտնելու սահմանված ժամանակը փոխել եւ 2019 թ. հունվարի 1-ի փոխարեն ամրագրել 2020թ. հունվարի 1-ը: Առաջարկվող այլ փոփոխություններով սահմանվում է, որ հայտարարատու պաշտոնատար անձինք 2018 թ. իրենց գույքն ու եկամուտները մարտի 1-ի փոխարեն կհայտարարագրեն մինչև մայիսի 31-ը:
Նախագծին «կողմ» քվեարկեց 98 պատգամավոր, «դեմ» ձայներ չկային:

ՀՀ ազգային ժողով


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել