ԱԺ-ն օգոստոսի 25-ին կգումարի լրացուցիչ մեկ նիստ |armenpress.am|
15:41 - 25 օգոստոսի, 2021

ԱԺ-ն օգոստոսի 25-ին կգումարի լրացուցիչ մեկ նիստ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովը կառավարության ծրագրի քննարկումը շարունակելու համար օգոստոսի 25-ին, ժամը 18:00-ից հետո ևս մեկ նիստ անցկացնելու որոշում ընդունեց: Նման առաջարկով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հարգելի գործընկերներ, առաջարկություն եմ դնում քվեարկության այսօր նիստերի ավարտից հետո ևս մեկ նիստ գումարելու վերաբերյալ: Այսինքն՝ ժամը 18:30-ից ևս մեկ նիստ գումարենք: առաջարկը դնում եմ քվեարկության առանց քննարկման»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Առաջարկին կողմ քվեարկեց 74 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Ժամը 18:30-ին մեկնարկելիք նիստը կշարունակվի մինչև ժամը 20:00-ն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել