Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնության դեպքը |armenpress.am|
17:19 - 25 օգոստոսի, 2021

Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնության դեպքը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է Խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնության դեպքը: Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ բռնությունը արդարացում չունի և Ազգային ժողովը այն տեղը չէ, որտեղ բռնություն պետք է կիրառվի:

Ալեն Սիմոնյանը նաև հայտնեց, որ քննարկման առարկա են դարձել այն իրավիճակները, որոնց ականատես են եղել վերջին օրերին և որոշակի լուծումներ են գտնելու այդ իրավիճակներից խուսափելու համար:

«Մասնավորապես, օրինակ, համարում եմ, որ անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հրավիրելը։ Քննարկել եմ գործընկերներիս հետ և, եթե կրկին նման իրավիճակ լինի, կարծում եմ՝ որևիցե ձևով պետք է լրագրողներին այնտեղից չհանենք։ Կա կարծիք, որ ճիշտ չէ՝ պատգամավորների կամ որևիցե մեկի լուսանկարը, տեսանյութը այն վիճակում, երբ իրեն հարվածում են կամ գետնին է ընկնում, եթեր դուրս գա»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, առաջնայինը պետք է քննարկել այն, որ խուսափեն նման վիճակներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել