Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը՝ խոշոր մրցույթների հաղթող |civilnet.am|
17:13 - 26 օգոստոսի, 2021

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը՝ խոշոր մրցույթների հաղթող |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել երեք ընկերություններում, որոնցից երկուսը զբաղվում են ասֆալտապատմամբ ու բետոնի արտադրությամբ։ Այս ընկերությունները սկսել են ակտիվ մասնակցել պետական գնումների մրցույթների և հաղթել։ Սիմոնյանն երկու ընկերություններում հանդես է գալիս տնօրենի, իսկ մեկում` փոխտնօրենի կարգավիճակով։ 

Այս տարվա փետրվարի 19-ին իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել է «Եվրոասֆալտ1» ՓԲԸ-ն։ Նորաստեղծ ընկերության կանոնադրական կապիտալը ավելի քան 140 միլիոն դրամ է։ Ընկերությունում Կառլեն Սիմոնյանը տնօրեն է հիմնադրման օրվանից, իսկ բաժնետերը Արագածոտնի մարզի Ուշի համայնքի բնակիչ Սիրուշ Դավթյանն է։ 

Ուշիի համայնքապետ Սիմոն Սիմոնյանին սկզբից անծանոթ էր նշված անուն-ազգանունը, իսկ հետո ասաց՝ իրենց գյուղում հաշվառված նման անձ կա, պարզապես համագյուղացիների շրջանում նա հայտնի է Ռիտա անունով։ Ինչ վերաբերում է իր համագյուղացու բիզնես հետաքրքրություններին, համայնքապետն ասաց՝ այդ մասին լսում է առաջին անգամ: «Գյուղում բնակվում է, բայց ավել բան չգիտեմ։ Լինում է` գյուղում է լինում, լինում է` չի լինում։ Գյուղում ոչ մի բանով չի զբաղվում, չի աշխատում գյուղում։ Բիզնես կամ այլ բան ինձ հայտնի չի, մեր գյուղում, համենայնդեպս չկա, ես չգիտեմ էլ ինչ տերիտորիայի տեր ա, ինչ բիզնեսի տեր ա»,- ասաց համայնքապետ Սիմոնյանը։ 

ՍիվիլՆեթին հաջողվեց պարզել, որ Սիրուշ Դավթյանը միայնակ է ապրում, ընտանիք չունի, իսկ «Եվրոասֆալտ1»-ը նրա առաջին ու վերջին ընկերությունն է։ 

«Եվրոասֆալտ1»-ը հարկ վճարողների փնտրման համակարգում նշված է որպես  անշարժ գույքի հետ կապված գործունեություն իրականացնող ընկերություն։ Այլ մանրամասներ չկան։ 

Մյուս ընկերությունը, որում Կառլեն Սիմոնյանը դարձել է տնօրեն այս տարվա մարտից, «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն է, որը զբաղվում է ասֆալտբետոնի արտադրությամբ։ Այստեղ կա երկու բաժնետեր՝ հավասար բաժնեմասերով՝ Սվետլանա Պողոսյանն ու Լուսիկ Գևորգյանը։ Վերջինս գրանցված է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում։ «Եվրոասֆալտ»-ն այս տարվա հունիսի դրությամբ ունեցել է 21 աշխատակից։ Այս ընկերությունն ակտիվ սկսել է ներգրավվել նաև պետական գնումների գործընթացին։ Այսպես, այս տարվա հունիսի 17-ին հրատապ բաց մրցույթի ընթացակարգով «Եվրոասֆալտ»-ը ճանապարհների վերանորոգման աշխատանքներ իրականացնելու  համար 368 միլիոն դրամի պայմանագիր է կնքել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ «Եվրոասֆալտ»-ն իրականացնելու է Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի վերանորոգումը։ Ընկերությանը վճարումները ըստ ժամանակացույցի մեկնարկելու էին այս օգոստոսից։ 

Ալեն Սիմոնյանը և եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը

Այժմ ընթացքի մեջ է մեկ այլ ներհամայնքային ճանապարհաշինարարական գնման  գործընթաց, որի պատվիրատուն Ապարանի համայնքապետարանն է։ «Եվրոասֆալտ»-ը այս ծառայությունը մատուցելու համար առաջարկել է նվազագույն գին՝ 239,5 միլիոն դրամի չափով, վերջնական պայմանագիր սակայն դեռ չի կնքվել։

Շարունակություն՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել