Վարչական համաներում է անցկացվել 108 916 քաղաքացիների նկատմամբ
08:06 - 19 մարտի, 2019

Վարչական համաներում է անցկացվել 108 916 քաղաքացիների նկատմամբ

Վարչական համաներում է անցկացվել, որը կիրառվել է 108 916 քաղաքացիների նկատմամբ, իսկ վարույթում գնտվող կասեցված գործերի քանակը կազմել է 1 մլն 259 հազար 177:

Մարտի 19-ին Պետական-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատգամավորների քննարկմանը ներկայացնելով Կառավարության նախորդ ծրագրի շրջանակում իրականացվող բարփեփոխումների ընթացքը:

Նրա խոսքով՝ անցկացվել է նաեւ քրեկան գործերով անցնող  քաղաքացիների համաներում, ինչի արդյունքում մարտի 13-ի դրությամբ, ՔԿՀ-ներից ազատ է արձակվել 627 մարդ:
«Բացի այդ  պրոբացիայի ծառայությունը համաներումը կիրառել է 2342 շահառուների նկատմամբ», - հայտնեց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել