Շոյգուն գնահատել է ՀԱՊԿ գործողությունները՝ Աֆղանստանից եկող սպառնալիքի ֆոնին |tert.am|
16:16 - 28 օգոստոսի, 2021

Շոյգուն գնահատել է ՀԱՊԿ գործողությունները՝ Աֆղանստանից եկող սպառնալիքի ֆոնին |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ անդամ երկրների նախազգուշացնող գործողությունները ճիշտ է անվանել Աֆղանստանից եկող սպառնալիքների ֆոնին և կողմ է հանդես եկել կազմակերպության շրջանակում ռազմական համագործակցության հետագա զարգացմանը:

«Աֆղնաստանի իրադարձությունները, այն ամենն, ինչ այնտեղ տեղի է ունենում, հասկացրին մեզ, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում ՀԱՊԿ-ի մասով»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է նախարարը:

Շոյգուն ընդգծել է, որ երբ Աֆղանստանում սկսել են գործողությունները զարգանալ, ՀԱՊԿ երկրները համատեղ զորավարժություններ են նախաձեռնել, որոնց շրջանակում Ռուսաստանը Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ ուսումնավարժանքներ է իրականացրել Աֆղանստանի հետ սահմանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել