Արցախը լինելու է կանգուն, ազատ և անկախ. Ալեն Սիմոնյան
14:05 - 02 սեպտեմբերի, 2021

Արցախը լինելու է կանգուն, ազատ և անկախ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկախության կերտման 30-ամյա ճանապարհն անցել է աշխարհաքաղաքական վերադասավորումների, շահերի բախման քառուղիներով` լի մեծ ու փոքր մարտահրավերներով, ծանր փորձություններով, փառապանծ հաղթանակներով: Պատմությունն ապացուցել է, որ որեւէ պատերազմ ի զորու չէ ընկճել հայի` հաղթանակներով թրծված ոգին:

Այս անկախությունը ձեռք է բերվել մեր անպարտ հերոսների կյանքով ու արյամբ, մեր մայրերի չմարող հավատով: Արցախը, որպես հայի հավերժության բանաձեւ, լինելու է կանգուն, լինելու է ազատ, լինելու է անկախ:

Հավերժ փառք ու խոնարհում անկախության համար մարտնչած մեր հերոսներին, մեր սխրագործ քաջորդիներին: Արցախյան վերազարթոնքի սպասումով` մաղթում եմ խաղաղություն եւ բարօրություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել