«Դուք գիտեք, որ 2018-ի մայիսից մենք կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններ ենք սկսել ռազմաարդյունաբերական ոլորտում, և համոզված եմ, որ ռազմաարդյունաբերությունը սերիական արտադրության ռելսերի վրա կդրվեն։ Այս պահին ունենք իրագործման փուլում, քննարկման և դեռևս գաղափարի փուլում գտնվող ծրագրեր։
Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգացած երկիր լինի, մենք գնում ենք այդ ճանապարհով։
Պետք է կենտրոնանք, ոչ թե օրինակ տանկ առարկայի վրա, այլ այն խնդրի վրա, որն ուզում ենք լուծել՝ տանկ ունենալու միջոցով։ Այսինքն՝ էականը ոչ թե տանկն է, այլ խնդիրը, որը պիտի լուծենք»,- պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր են կատարվում ռազմաարդյունաբերական ոլորտում Ադրբեջանի հետ բալանսը պահպանելու նպատակով։
comment.count (0)