«Հայաստանի խուլերի միավորում» կազմակերպությանը արտոնություն կտրամադրվի գույքահարկի գծով |armenpress.am|
11:41 - 19 մարտի, 2019

«Հայաստանի խուլերի միավորում» կազմակերպությանը արտոնություն կտրամադրվի գույքահարկի գծով |armenpress.am|

«Հայաստանի խուլերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը գույքահարկի գծով արտոնություն կտրվի: Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը նշեց, որ «Հայաստանի խուլերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, Կենտրոն վարչական շրջանի Կողբացի, 69 հասցեում գտնվող շինության 2018 թվականի գույքահարկի գումարը կազմում է երեք միլիոն յոթ հարյուր քառասունհինգ հազար երկու հարյուր յոթանասունմեկ դրամ:

«Հայաստանի խուլերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության նախագահը դիմել է օրենքով սահմանված կարգով գույքահարկի գծով արտոնություն ստանալու խնդրանքով` պատճառաբանելով, որ 2017 թվականից որոշ խնդիրների հետ կապված խաթարվել են կազմակերպության բնականոն աշխատանքները»,-ասաց նա:

Ավագանու օրակարգում ընդգրկված որոշումն ընդունվեց ավագանու անդամների ձայների 27 կողմ, 5 դեմ համամասնությամբ:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել