Վենեսուելայի բանակի գեներալներից մեկը Գուայդոյին երկրի նախագահ Է ճանաչել |armenpress.am|
09:18 - 19 մարտի, 2019

Վենեսուելայի բանակի գեներալներից մեկը Գուայդոյին երկրի նախագահ Է ճանաչել |armenpress.am|

Վենեսուելացի գեներալ Կառլոս Ռոտոնդարոն մարտի 18-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել Է Բոլիվարյան Հանրապետության նախագահ: Համապատասխան հայտարարությունը նա արել Է NTN24 հեռուստաալիքի հետ կայացած հարցազրույցի ժամանակ:

«1987 թվականին ես երդում տվեցի պաշտպանելու հայրենիքը եւ նրա համար տալու կյանքս: Սակայն այդ երդումը չԷր նշանակում պաշտպանել անձեռնահաս եւ կոռումպացված կառավարություն: Անշուշտ, ես Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ եմ ճանաչում»,- ասել Է նա: Ռոտոնդարոն երկրի զինված ուժերին Էլ Է կոչ արել «վարվելու հենց այդ կերպ»: «Ես դավաճան չեմ, ես միշտ նվիրված եմ իմ հայրենիքին»,- հավելել Է նա: Նշվում Է, որ ներկայում գեներալը գտնվում Է Կոլումբիայի տարածքում, որի իշխանություններից նա ապաստանի տրամադրում Է խնդրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել