Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` մարտի 22-ին ժամը 11.00-ին Երևանի քաղաքապետարանում կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ:
Նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց, որոնցից առաջինը վերաբերում է Երևան քաղաքի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելուն, երկրորդը՝ Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կկատարելուն:
comment.count (0)