Շվեդ աշակերտուհուն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի |armenpress.am|
10:06 - 16 մարտի, 2019

Շվեդ աշակերտուհուն առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի |armenpress.am|

Սկանդինավցի քաղաքական գործիչները 16-ամյա շվեդ աշակերտուհի Գրետա Թուռնբերգին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել գլոբալ տաքացման դեմ պայքարի շարժման մեջ նրա ներդրած ավանդի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Aftonbladet հրատարակությունը:

«Շատ պատվավոր եւ հաճելի Է առաջադրված լինել այդ կարեւոր մրցանակին: Դա անհավատալի Է եւ փոքր-ինչ տարօրինակ»,- ասել Է Գրետան Aftonbladet-ում հրապարակված հարցազրույցում: Նախաձեռնությամբ հանդես են եկել շվեդ քաղաքական գործիչներ Ենս Հոլմը եւ Հոկան Սվենելինգը, որոնք խորհրդարանում ներկայացնում են Ձախ կուսակցությունը, ինչպես նաեւ մի շարք նորվեգացի քաղաքական գործիչներ:

Պատանի շվեդուհին գրավել Է զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը, երբ 2018 թվականի օգոստոսին Ստոկհոլմում սկսել Է հերթական «դպրոցական դասադուլը» խորհրդարանի շենքի առջեւ: Նա հայտարարել Է, որ չի հաճախի դպրոց, քանի դեռ շվեդ քաղաքական գործիչները չեն սկսի կատարել վնասակար արտանետումների կրճատման վերաբերյալ Փարիզի պայմանագրի պայմանները:

Գրետա Թուռնբերգին հրավիրել են ելույթ ունենալու ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված խորհրդաժողովում եւ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Նա ամբողջ Եվոպայում հազարավոր դպրոցականների Է ոգեշնչել հետեւելու իր օրինակին, դուրս գալու փողոցներ՝ կլիմայի փոփոխման հիմնախնդրի նկատմամբ ուշադություն հրավիրելու համար, հաղորդել ՌԻԱ Նովոստին:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել