Ստամբուլում խոշոր հրդեհ է բռնկվել տեղի քիմիական գործարաններից մեկում |tert.am|

14:33 - 18 մարտի, 2019

Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Արնավութքյոյ շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել տեղի քիմիական գործարաններից մեկում, այս մասին հաղորդում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։

Նշվում է, որ դեռևս անհայտ պատճառներով բռնկված հրդեհը կարճ ժամանակում տարածվել է գործարանի բոլոր 3 հարկերով։ Կրակի մարման աշխատանքներին մասնակցում է 40 ջրցան մեքենա և 129 հրշեջ-փրկարար։

Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել