Գազավորված ըմպելիքների նկատմամբ ակցիզային հարկ սահմանելու կառավարության նախաձեռնության դեմ այսօրվա ցույցն արդյունավետ էր, քանի որ կառավարությունը լսեց մեզ: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Hay Cola» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Հովսեփյանը:
«Իհարկե, մենք սկզբում պահանջում էինք հանդիպել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, սակայն նա չիջավ։ Փոխարենը՝ մեզ լսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ենթադրում եմ՝ վաղը հանդիպմանը ներկա կլինենք մենք՝ շահագրգիռ կողմերով, Մհեր Գրիգորյանը , ֆինանսների նախարարը։
Կարծում եմ՝ նաեւ ներկա կլինի առողջապահության նախարարությունից լիազորված անձ, ինչպես նաեւ սննդի անվտանգության վարչության մարմնից։ Բայց ամենակարեւորն այն է, որ հանդիպմանը լինի նաեւ տնտեսական զարգացման նախարարությունից մարդ․ իրականում այս խնդիրը հենց այդ նախարարության խնդիրն է»,-նշեց Տիգրան Հովսեփյանը:
comment.count (0)