21 000 դրամ ենք տվել նախագահի վերահսկողությանը, որ ստուգումներ չանեն. Սպիտակի մշակույթի տան աշխատակից
11:14 - 18 մարտի, 2019

21 000 դրամ ենք տվել նախագահի վերահսկողությանը, որ ստուգումներ չանեն. Սպիտակի մշակույթի տան աշխատակից

Սպիտակի մշակույթի տան երգի խմբավար Ինգա Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ահազանգ է հնչեցրել մշակույթի տանը տիրող լարված մթնոլորտի, աշխատակիցներից գումարներ հավաքելու, ինչպես նաեւ իրենց աշխատանքից ազատվելու դիմումներ պարտադրելու վերաբերյալ:

«Խնդիրը սկսվեց 2018թ-ի ֆինանսական խնդիրներից, երբ փոփոխված օրենքով պետք է 5 տոկոսի փոխարեն պահում արվեր 3.5 տոկոս՝ հուլիսի 1-ի դրությամբ, մեր մինիմալ աշխատավարձը 55 հազարից դարձավ 57 հազար դրամ, հուլիս-սեպտեմբեր ամիսները նորմալ ստացանք, հոկտեմբեր ամսին տնօրենը հայտարարեց, թե 3 ամիսը սխալ են հաշվարկել ու խնդրեց ավել 2000 դրամները հետ վերադարձնել, ես էլ թուղթ պահանջեցի, թե ինչու է սխալ հաշվարկ արվել եւ ինչու պետք է հետ տամ այդ գումարները:

Տնօրենն ասաց, որ որեւէ թուղթ չի կարող տալ, բայց գումարները պարտավոր ենք հետ վերադարձնել, առաջարկեցի նաեւ հետգանձում անեն, բայց մերժեցին»,-պատմեց Ինգան՝ նշելով, որ տնօրենը զանգահարել է իր բնակարան ու պահանջել, թե որտեղից ուզում ես ճարի, բեր տուր. «Տնօրենն ասում էր, թե աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը էդ գումարները հետ ա պահանջում, թե իբր բյուջեին վնաս ենք տալիս, մինչեւ էսօր հին գումարով ենք վճարվում՝ 55000 դրամ, որը էլի օրինական չի»:

Ինգայի պատմելով՝ գումարը չվերադարձնելու պատճառով կոնֆլիկտ է առաջացել, ինքը դիմել է մարզպետարան՝ ասվածի օրինականությունը ճշտելու նպատակով, որն էլ ըստ իր խոսքերի, իրեն դարձրել է «ազգի դավաճան»:

Մշակույթի տան խմբավարը հայտնեց, որ դեռ 2016թ-ին նախագահի վերահսկողական ծառայությունը պետք է ստուգումներ իրականացներ, սակայն իրենք աշխատակիցներով գումար են հավաքել-տվել, որ ստուգումների չգան՝ գումարը տվել են, ստուգումները՝ չեն արվել. «Նախագահի վերահսկողությունից եկել էին մեզ մոտ աուդիտի, մեզ վախացրեցին, թե գիտեք՝ էն ժամանակն ինչպես էր… որպեսզի ձեզ մոտ չմտնեն, եղած խախտումները չգտնեն, ձեզ էլ գործից չհանեն, բոլորդ 21000 դրամ մի մարդու նման հավաքեք, որպեսզի տանք վերահսկողությանը, որ իրենք մշակույթի տուն չմտնեն: Հավաքեցինք, տվեցինք ամբողջ կոլեկտիվով, միայն հավաքարարը չտվեց, ում հաջորդ ամիս գործից հեռացրեցին»:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել