ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Էրեբունի վարչական շրջանում. Խանութներից մեկում խախտվել են հակահամաճարակային կանոնները
21:18 - 09 սեպտեմբերի, 2021

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է կատարել Էրեբունի վարչական շրջանում. Խանութներից մեկում խախտվել են հակահամաճարակային կանոնները

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի սուպերմարկետներում: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ը:

Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված պահանջները խախտվել են խանութներից մեկում. բացակայել է ախտաբանության մատյանը, խախտվել է աշխատակիցների ջերմաչափման պարբերականությունը (1 անգամ է եղել, նախատեսված է նվազագույնը երկու անգամ), աշխատակիցները, թե հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն:

Ստուգայցերը շարունակվելու են:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել