Ադրբեջանում մարտի 11-15-ը լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն, որին կմասնակցեն 10 հազար զինծառայող, 500 միավոր հրետանի, 300 միավոր հրթիռահրետանային համակարգեր, օդուժ և այլ ծանր զինատեսակներ։
Զորավարժությունների ընթացքում զորքերը կատարելու են հարձակողական գործողությունների նախապատրաստման, մի քանի ուղղություններով հակառակորդին հարվածներ հասցնելու, պաշտպանությունը ճեղքելու և ռազմական խմբավորումները ոչնչացնելու, հակառակորդի պաշտպանության խորքում գտնվող ռազմական և ռազմավարական օբյեկտներին հրթիռահրետանային հարվածներ հասցնելու առաջադրանքներ։
comment.count (0)