Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում շորթում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Նշված քրգործը հարուցվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի դիմումի փաստով: Վերջինս ոստիկանության Թալինի բաժին հայտնել է, որ 2018 թ.-ի նոյեմբերին իրեն է զանգահարել Երևանի բնակիչ Արման Սարգսյանը ներկայացել որպես լրագրող և իրենից պահանջել գումար:
Հենրիկ Նավասարդյանի կողմից մերժողական պատասխան ստանալուց հետո Արման Սարգսյանը նրան ասել է, որ եթե իրեն չօգնի գումարով, ապա իր մասին կայքում վարկաբեկիչ նյութեր կհրապարակի: Վերջինս նմանատիպ բազմաթիվ զանգեր է հնչեցրել մի քանի գյուղապետերի, պաշտոնատար անձանց, առաջարկել իրեն գումար տրամադրեն, որոշ դեպքերում էլ հեռախոսով SMS –ներ է ուղարկել, սակայն մերժում ստանալուց հետո սպառնացել է մարդկանց, որ նրանց մասին վարկաբեկիչ նյութեր կհրապարակի իր կողմից ստեղծված էլեկտրոնային լրատվամիջոցում:
Եղել է նաև դեպք, երբ նա Արմավիրի մարզի գյուղապետերից մեկին սպառնացել է, որ եթե գումար չտա, ապա ինքը բողոք կներկայացնի իրավապահներին, որ գյուղապետը իր վրա զենք է պահել ու նման հայտարարությամբ դիմել է ոստիկանություն:
comment.count (0)