ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
19:17 - 21 սեպտեմբերի, 2021

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

«ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ անձամբ իմ կողմից շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին Անկախության տոնի առթիվ:

Դաշնության խորհուրդը բարձր է գնահատում ռուս եւ հայ ժողովուրդների եղբայրական համերաշխությունը, նրանց՝ արդյունավետ փոխգործակցության եւ երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների խորացման փոխադարձ ձգտումը:

Մեր հարաբերությունները հիմնված են միմյանց շահերի հարգանքի վրա, ինչը համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկարաժամկետ զարգացման խնդիրներին:

Մեզ հաջողվել է հասնել վստահության եւ փոխըմբռնման բարձր մակարդակի, երկկողմ կապեր հաստատել տարբեր ոլորտներում:

Միջխորհրդարանական համագործակցությունը նշանակալի դերակատարում ունի այդ գործընթացներում:

Համոզված եմ, որ ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի ամրապնդումը հետայսու եւս կնպաստի միջպետական երկխոսությանն ու կհամապատասխանի մեր երկրների ժողովուրդների ազգային շահերին:

Սրտանց մաղթում եմ Ձեզ բարօրություն եւ հաջողություններ ձեր օրենսդրական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարեկեցություն: Թող երջանկությունը, փոխըմբռնումն ու սերը տիրի յուրաքանչյուր հայի տանը:

Խնդրում եմ ընդունեք իմ բարձր հարգանքի հավաստիքը»,- նշված է Վալենտինա Մատվիենկոյի շնորհավորական ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել