Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող է դանակահարվել |shamshyan.com|
08:14 - 08 մարտի, 2019

Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող է դանակահարվել |shamshyan.com|

Վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Վիրավորը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, իսկ ոստիկաններն ու քննիչներն էլ արդեն ունեն օպերատիվ տեղեկություններ, թե որտեղ է տեղի ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարությունը։

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

shamshyan.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել