Իրանը հոկտեմբերի 1-ին կսկսի նոր զորավարժություններ՝ ներգրավելով հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ   |armenpress.am|
13:22 - 30 սեպտեմբերի, 2021

Իրանը հոկտեմբերի 1-ին կսկսի նոր զորավարժություններ՝ ներգրավելով հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ |armenpress.am|

armenpress.am: Իրանի զինված ուժերը հոկտեմբերի է 1-ից զորավարժություն կսկսի երկրի հյուսիսարևմտյան շրջաններում:

Ինչպես փոխանցում է Isna գործակալությունը, Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին բանակը զորավարժություն է մեկնարկելու երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: 

Զորավարժությունը կրելու է «Խայբարի նվաճողներ» անվանումը: Վարժանքներին ներգրավվելու են հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ: Հեյդարին նշել է, որ երկրի հյուսիսարևմտյան և այլ շրջաններում վարժանքներն անցկացվում են զինված ուժերի մարտունակության աստիճանը ստուգելու, մարտունակությունը բարձրացնելու, զինտեխնիկան փորձարկելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել