Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավիթ») նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել |armenpress.am|
15:23 - 30 սեպտեմբերի, 2021

Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավիթ») նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավիթ») նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

«Սա նոր գործ է, նախորդի հետ ընդհանրապես կապ չունի։ Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ գործ է, փորձենք հետաձգել նիստը»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ գործի բոլոր նյութերն իրեն տրամադրվել են սեպտեմբերի 29-ի երեկոյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել