5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում |armenpress.am|
11:01 - 01 հոկտեմբերի, 2021

5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում |armenpress.am|

armenpress.am: 5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում: Այդ մասին հաղորդել Է Եվրոպա-միջերկածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 01:15-ին (Երեւանի ժամանակով 05:15-ին): Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Բուշեր քաղաքից 95 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք, որտեղ տեղակայված Է համանուն ատոմային Էլեկտրակայանը, օջախն ընկած Է 10 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել