Չեխիայի արտգործնախարարի հետ քննարկել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը. Արարատ Միրզոյան |tert.am|
13:11 - 01 հոկտեմբերի, 2021

Չեխիայի արտգործնախարարի հետ քննարկել ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը. Արարատ Միրզոյան |tert.am|

tert.am: Չեխիայի արտգործնախարարի հետ փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկելու և լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը։ Այս մասին Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների  համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Վերջինս կարևորեց այն փաստը, որ նախարարի առաջին այցին զուգահեռ՝ գործարար համաժողովին ներկա գտնվելու համար Չեխիայից գործարար պատվիրակություն է այցելել ՀՀ։

«Լիահույս եմ, որ գործարար համաժողովը կտա սպասված արդյունքներ, և ստեղծված կապերը կլինեն ամուր և խոստումնալից»։

«Մեր զրույցի ընթացքում կենտրոնացել ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերի վրա։ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության կարգավորման հարցում Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է ԵՄ դիրքորոշմանը։ Այս առումով կցանկանայի կարևորել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև սեպտեմբերի 24-ին համանախագահների միջնորդությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումերը, որոնք եկան փաստելու, որ հակամարտության կարգավորումը, քաղաքական կարգավորուկը մնում են օրակարգում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել