ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
08:15 - 06 մարտի, 2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովը ձայների 111 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նախագծի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է։ 

Համաձայն գործող օրենքի, «վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների»: Միաժամանակ, նշվում է, որ «բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ»: 

«Նման ձևակերպումը որոշակիորեն խոցելի է, քանի որ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմների սահմանումը թողնվում է բուհերի հայեցողությանը` հաշվի չառնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերում սովորողների շահերը», - ասված է հիմնավորման մեջ։ 

Առաջարկվում է որպես պարտադիր պահանջ սահմանել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի ամսական վճարման հնարավորությունը, իսկ նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները:

 

ՀՀ կառավարություն

 

 

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել