Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ եւ եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի գլխավորած պատվիրակությանը՝ հայտնում է Trend-ը։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Լայչակի այժմյան այցը տարածաշրջանում իրավիճակի, ղարաբաղյան հակամարտության եւ այլ հարցերի քննարկման լավ հնարավորություն է ստեղծում։ Ադրբեջանը այս հակամարտության արագ խաղաղ կարգավորման մեջ ամենահետաքրքրված կողմն է՝ ընդգծել է Ալիեւը։
Նշելով, որ բանակցությունների գործընթացում որոշակի առաջընթաց է նկատվում, անցկացվել են չորս հանդիպումներ արտգործնախարարների միջեւ եւ կայացել է երեք զրույց՝ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ, Ալիեւն ասել է, որ հայկական կողմը նյութական բանակցություններ անցկացնելու որեւէ լուրջ մտադրություն չունի՝ նշում է Trend-ը։
Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է, որ կազմակերպությունում իր նախագահության ընթացքում առաջնահերթությունների մեջ կարեւոր տեղ են զբաղեցնում հակամարտությունների կանխումը եւ միջնորդությունը, եւ իրենք մտադիր են ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում:
comment.count (0)