ՍԱՏՄ-ն Կենտրոնի իրացման ցանցում խախտումներ է հայտնաբերել
17:53 - 08 հոկտեմբերի, 2021

ՍԱՏՄ-ն Կենտրոնի իրացման ցանցում խախտումներ է հայտնաբերել

Կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված Սննդամթերքի անվտանգության մարմնի տեսուչների այսօրվա ստուգայցը Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում էր։ Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ տուգանվում՝ 100-ից 300 հազար դրամի, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել