ՍԱՏՄ տեսուչները երկու արձանագրություն են կազմել Կենտրոնի իրացման ցանցում խախտումների դեպքերով
21:00 - 08 հոկտեմբերի, 2021

ՍԱՏՄ տեսուչները երկու արձանագրություն են կազմել Կենտրոնի իրացման ցանցում խախտումների դեպքերով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչների՝ կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված հոկտեմբերի 8-ի ստուգայցը Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում էր։

Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է  ՍԱՏՄ-ն։

Կառույցը հիշեցում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի,  100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Նշվում է նաև, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, խանութները պետք է ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել