«Կարծում եմ, որ Ձեզ սխալ են զեկուցել Արթուրի մասին»․ բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին
12:08 - 12 մարտի, 2019

«Կարծում եմ, որ Ձեզ սխալ են զեկուցել Արթուրի մասին»․ բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Դատապարտյալ Արթուր Վարդնյանի կինը՝ Աշխեն Ստամբոլցյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նա խնդրում է օժանդակել Արթուրի կալանքը` որպես խափանման միջոց`փոխելու հարցում։ Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ․

«Պարոն Փաշինյան, եթե Ձեր իսկ խոսքերով, մարդը բարձրագույն արժեք է Ձեզ համար և մեր երկրում,  այդ դեպքում ինչո՞վ կբացատրեք, որ միչև հիմա` հեղափոխությունից ամիսներ անց, շարունակում եք հանդուրժել Արթուր Վարդանյանի խոշտանգումները և հայտարարում, որ քաղբանտարկյալ չունենք, այդ դեպքում ո՞վ է Արթուր Վարդանյանը։ Նրան 2015թ․ կալանավորեցին՝ մեղադրելով, թե հեղափոխության մտադրություն է ունեցել։

Ունեցանք թավշյա  հեղափոխություն, որն, ի դեպ, ողջունել է Արթուրը  կալանավայրից, հետո ունեցանք (աննախադեպ) համաներում, հետո ամիսներ առաջ  և հիմա էլ դիմել ենք  և դիմում ենք Ձեր թիմի պատգամավորներին` երաշխավորություն տալու խնդրանքով, բայց գիտե՞ք ինչ են ասում, որ դեմ կգնան իրենց թիմին, եթե օժանդակեն Արթուրի կալանքը` որպես խափանման միջոց`փոխելու հարցում։ Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչո՞վ է այդ դեպքում տարբերվում Ձեր թիմը`Սերժ Սարգսյանի թիմից, արդյո՞ք կա մեր երկրում մեկ այլ կալանավոր, որին 3.5 տարի պահում են անազատության մեջ՝ առանց որևէ վճռի, որին տեսակցել թույլ չեն տալիս  անգամ պատգամավոր և հանձնաժողովի նախագահ Նաիրա Զուրաբյանին, իրավապաշտպան Արթուր Սաքունցին։

Կարծում եմ, որ Ձեզ սխալ են զեկուցել Արթուրի մասին, և Դուք չեք տիրապետում իրավիճակի լրջությանը։ Արթուրն ունի առողջական խնդիրներ, որոնք կյանքին վտանգ են սպառնում, խոչընդոտվում են բուժման համար անհրաժեշտ բոլոր քայլերը այնքանով, որքանով որ նա կալանքի տակ է և չի կարող լինել մասնագետ բժշկի հսկողության տակ։ Բեքթաշյան Արմենը մշտապես միտումնավոր հետաձգում է դատական նիստերը, անհիմն պատճառաբանությամբ մերժվում են կալանքը փոխելու միջնորդությունները։
Եվ ուրեմն, Պարոն Փաշինյան, մարդն իրոք  բարձրագույն արժեք է, բայց ունենք այն, ինչ ունենք, և այնուամենայնիվ հարցիս պատասխանը կցանկանամ լսել՝ ինչո՞վ էք տարբերվում նախորդներից, եթե շարունակում էք Արթուրին հիվանդ վիճակում բանտում պահել,և ամենանողկալին այն է, որ Դուք անտարբեր եք, իսկ Դուք գիտեք, որ անտարբերությունը մեծագույն չարիքն է մարդկության դեմ...

Եվ ուրեմն ի՞նչ մարդասիրության և բարձրագույն արժեքի մասին է խոսքը. ..
Հավատացե՛ք կուզենայի սխալված լինել, և համոզվել, որ իրոք մարդը բարձրագույն արժեք է Ձեզ համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել