Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ:
Այցի ընթացքում նախատեսված է նախագահ Սարգսյանի առանձնազրույցը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ:
Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակույթի, գիտության և հումանիտար, ինչպես նաև միջեկեղեցական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նշվում է, որ այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում, հանդիպում կունենա և մշակութային ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր կքննարկի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ: Հանդիպմանը կհետևի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
comment.count (0)