Հռոմի Պապ

Հռոմի պապն ասել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունն անցել է պատերազմի սահմանները և հասել «ահաբեկչության»
 |armenpress.am|

Հռոմի պապն ասել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունն անցել է պատերազմի սահմանները և հասել «ահաբեկչության» |armenpress.am|

armenpress.am:  Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 22-ին առանձին հանդիպումներ է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայում պահվող իսրայելցի պատանդների հարազատների, ինչպես նաև պաղեստինցիների հետ, որոնց հարազատները Գազայում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ այդ հանդիպումներից հետո սուրբ Պետրոսի հրապարակում գլխավոր ուկնկնդրության ժամանակ Ֆրանցիսկոս պապը հայտնել է, որ քիչ առաջ լսել է, թե ինչպես են հակամարտությունից տառապում երկու կողմերը։ «Ահա թե ինչ են անում պատերազմները։ Բայց այստեղ մենք անցել ենք պատերազմների սահմանը։ Սա պատերազմ չէ։ Սա ահաբեկչություն է», - ասել է Հռոմի պապը։ Ֆրանցիսկոս պապը խնդրել է աղոթել, որպեսզի երկու կողմերն էլ «տեղի չտան կրքերին, ինչը, ի վերջո, բոլորին կսպանի»։ Հռոմի պապը կողմերի հետ հանդիպումներ է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել քառօրյա հրադադարի, ինչպես նաև Գազայում պահվող 50 պատանդների և Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների փոխանակման շուրջ։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը շուրջ 1200 է, 240 մարդ գերեվարվել է։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված իսրայելցի զինծառայողների թիվը գերազանցել է 380-ը։ Իսկ իսրայելական գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում կա ավելի քան 13 300 զոհ, որոնցից 5600-ը երեխաներ են։
16:18 - 22 նոյեմբերի, 2023
Պաղեստինի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ |news.am|

Պաղեստինի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ |news.am|

news.am: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում իրավիճակի վատթարացումը։ Պոնտիֆիկոսը «խորը տխրություն է հայտնել քաղաքացիական զոհերի համար և վստահեցրել է, որ առաջիկայում կապի մեջ կմնա նախագահ Աբասի հետ՝ հետագա խորհրդակցությունների և օգնության համար», հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Հռոմի պապն ընդգծել է «խաղաղության հասնելու և պատերազմի ավարտի կարևորությունը [Մերձավոր Արևելքում] և ամբողջ աշխարհում, ինչպես նաև բոլորին ժամանակին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտությունը»: Իր հերթին, Աբասը մատնանշել է Գազայի հատվածում հրադադարի հասնելու Վատիկանի ջանքերի կարևորությունը։ «Նախագահ Աբասը շեշտեց Վատիկանի շարունակական ջանքերի կենսական նշանակությունը՝ զինադադարի հասնելու  և Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիայի անհապաղ դադարեցման: Նա ընդգծել է խաղաղ բնակիչներին պատերազմի սարսափներից խնայելու անհրաժեշտությունը, հատկապես հաշվի առնելով Իսրայելի դաժան հարձակումները Գազայի հատվածում անմեղ խաղաղ բնակիչների վրա», - հաղորդում է WAFA-ն:
11:32 - 03 նոյեմբերի, 2023
Հռոմի պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրումը 


 |factor.am|

Հռոմի պապը դատապարտել է Շվեդիայում Ղուրանի այրումը |factor.am|

factor.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ մահմեդականների Սուրբ գրքի՝ Ղուրանի այրումը զայրացրել է իրեն՝  դատապարտելով ու մերժելով նման արարքը, գրում է Reuters-ը։ «Սուրբ համարվող ցանկացած գիրք պետք է հարգվի՝ հարգելու նրանց, ովքեր հավատում են դրան։ Ես զայրույթ եմ ապրում այդ գործողություններից։ Խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես ուրիշներին արհամարհելու միջոց, թույլ տալու, որ այն մերժվի  և դատապարտվի»,- ասել է Հռոմի պապը ԱՄԷ-ի Al Ittihad պարբերականին տված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ հունիսի 28-ին 37-ամյա Սալվան Մոմիկան, որը մի քանի տարի առաջ Իրաքից փախել էր Շվեդիա, ոստիկանությունից թույլտվություն էր խնդրել բողոքի ակցիա անցկացնելո և այրել մահմեդականների Սուրբ գիրքը՝ «Ղուրանի մասին իր կարծիքն արտահայտելու համար»։ Մոմիկան ոտքով հարվածել էր Ղուրանին, գրքի մեջ խոզապուխտ լցրել և այրել էջերը։ Մի շարք պետություններ, այդ թվում՝ Թուրքիան, որի աջակցությունն անհրաժեշտ է Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին միանալու համար, խստորեն դատապարտել են այս արարքը։
14:03 - 03 հուլիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Իտալիա
 |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Իտալիա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Հռոմ։ Ինչպես հայտնել է Corriere della Sera թերթը, օդանավակայանում նախագահ Զելենսկուն դիմավորել է Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Մինչև վերջին պահը հայտնի չէր Իտալիա Զելենսկու այցի մասին։ Ինչպես սպասվում, Վլադիմիր Զելենսկին արդեն իսկ հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ։ Նրանք հանդիպել են նախագահական նստավայրում։  Իտալիայի նախագահի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը հանդիպել է նաև վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։ Վերջին երեք ամիսների ընթացքում սա Զելենսկի-Մելոնի երկրորդ հանդիպումն է։ Այս տարվա սկզբին Իտալիայի վարչապետն այցելել էր Կիև և իր երկրի աջակցությունը հայտնել ուկրաինական ժողովրդին։ Ինչպես ակնկալվում է, Մելոնին և Զելենսկին քննարկում են Ուկրաինային սպառազինության մատակարարման հարցը։ Հռոմեական լրատվամիջոցները հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկին կայցելի նաև Վատիկան, որտեղ նախատեսված է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումը։ Սուրբ աթոռն արդեն իսկ հաստատել է այս տեղեկատվությունը։ Սա կլինի նրանց առաջին հանդիպումը՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։
19:55 - 13 մայիսի, 2023
Զելենսկին մեկնել է Իտալիա․ հանդիպումներ կլինեն Հռոմի պապի ու երկրի վարչապետի հետ |news.am|

Զելենսկին մեկնել է Իտալիա․ հանդիպումներ կլինեն Հռոմի պապի ու երկրի վարչապետի հետ |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը ժամանել է Հռոմ՝ բանակցելու համար Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ։ «Այսօր Հռոմում եմ,- գրել է Զելենսկին Թվիթերում։- Հանդիպելու եմ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, վարչապետ Ջորջիա Մելոնիի և Հռոմի պապի հետ։ Կարևոր այց է Ուկրաինայի մոտեցող հաղթանակի համար»։ Երբ Զելենսկին ժամանել է Հռոմի «Չամպինո» ռազմական օդանավակայան, նրան դիմավորել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Տայանին լրագրողներին ասել է, որ Իտալիան կշարունակի աջակցել Ուկրաինային «360 աստիճանով» և արդար աշխարհի հասնելու գործում, որը կպահպանի Ուկրաինայի անկախությունը։ Նախագահ Մատարելայի հետ հանդիպումը Կվիրինալե նախագահական պալատում առաջին պաշտոնական հանդիպումն է Իտալիայի մայրաքաղաք կատարած այցի շրջանակում, որը, ինչպես սպասվում է, տևելու է մի քանի ժամ, տեղեկացրել է The Associated Press-ը։ Ենթադրվում է, որ Զելենսկին այնուհետև կմեկնի Բեռլին։ Ուկրաինայի նախագահի ստույգ ժամանակացույցը չի հրապարակվել անվտանգային նկատառումներով, իսկ Վատիկանը հաստատել է Հռոմի պապի հետ հանդիպումը միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Իտալիայում։ Իտալական պետական ռադիոն տեղեկացրել է, որ Հռոմի երկնքում անվտանգության միջոցների շրջանակում մտցվել է անթռիչք գոտի, իսկ ոստիկանական դիպուկահարները տեղակայվել են բարձր շենքերում։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին աջակցում է Ուկրաինային ռազմական և այլ օգնությամբ։ Բայց մինչ նրա ուլտրաաջ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը պաշտպանում է ազգային ինքնիշխանության սկզբունքը, Մելոնին ստիպված է դիմակայել կոալիցիայի երկու գործընկերներին, որոնք երկար տարիներ բացահայտ հայտարարում են, որ հիացած են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով։ Կոալիցիայի գծով դաշնակից, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պարծեցել է Պուտինի հետ իր բարեկամությամբ, իսկ կառավարության գծով մյուս գործընկերը՝ Լիգայի առաջնորդ Մաթեո Սալվինին, կասկածի տակ է դրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների արժեքավորությունը։ Մելոնին հանդիպել է Զելենսկու հետ Կիևում, 2022թ. փետրվարի 24-ին պատերազմն սկսվելու տարելիցից մի փոքր առաջ։ Ֆրանցիսկոսը, որը խաղաղության է ձգտում, վերջին անգամ Ուկրաինայի նախագահին հանդիպել է 2020թ.։
14:50 - 13 մայիսի, 2023
Զելենսկու գրասենյակը նպատակահարմար է համարում Հռոմի պապի միջնորդությունը հումանիտար հարցերում |shantnews.am|

Զելենսկու գրասենյակը նպատակահարմար է համարում Հռոմի պապի միջնորդությունը հումանիտար հարցերում |shantnews.am|

shantnews.am: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը տեղին է համարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի միջնորդությունը հումանիտար հարցերում։ «Կասկած չկա, որ Պապի միջնորդությունը տեղին կլինի հումանիտար հարցերում, այդ թվում՝ աջակցություն բանտարկյալների փոխանակման գործընթացին»,- ասել է նա շաբաթ օրը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կիևը տեղյակ է այդ մասին: Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հնարավոր կլինի շուտափույթ դադարեցնել միայն այն պայմանով, որ «անհրաժեշտ սպառազինությունը ժամանակին մատակարարվի»։ «Մեր իտալացի գործընկերների հետ զենքի մատակարարման, հումանիտար խնդիրների լուծմանն աջակցելու, արտաքին շուկաներում Ուկրաինայի պաշտպանության վերաբերյալ հետագա պայմանավորվածությունները մեզ համար տեղին են»,- մեկնաբանել է Պոդոլյակը։
11:53 - 13 մայիսի, 2023
Ներկայում Ուկրաինայում խաղաղության ոչ հրապարակային առաքելություն է ընթանում, բայց մանրամասները չեմ կարող հայտնել. Հռոմի պապ |tert.am|

Ներկայում Ուկրաինայում խաղաղության ոչ հրապարակային առաքելություն է ընթանում, բայց մանրամասները չեմ կարող հայտնել. Հռոմի պապ |tert.am|

tert.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ ներկայում Ուկրաինայում խաղաղության ոչ հրապարակային առաքելություն է ընթանում։ Նա առաքելության մանրամասները չի հայտնել, գրում է kommersant.ru-ն: «Այս պահին կա մի առաքելություն, որը հրապարակային չէ. երբ այն բացահայտվի հասարակությանը, ես կխոսեմ դրա մասին»,- լրագրողներին ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Պոնտիֆիկոսը չի ասել նաև, թե Հունգարիա կատարած այցի ընթացքում խաղաղության նախաձեռնությունները քննարկվե՞լ են վարչապետ Վիկտոր Օրբանի կամ Հունգարիայում Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Բուդապեշտի և Հունգարիայի մետրոպոլիտ Իլարիոնի հետ։ Այս շաբաթվա վերջին Հռոմի պապը ժամանել է Բուդապեշտ։ Նրա պաշտոնական այցը տևել է երեք օր։ Նա բաց պատարագ է անցկացրել, ինչպես նաև անձնական հանդիպում մետրոպոլիտ Իլարիոնի հետ:
11:59 - 01 մայիսի, 2023