NASA-ն ցուցադրել Է, թե ինչպես Է հնչում Տիեզերքը |armenpress.am|

12:17 - 12 մարտի, 2019

NASA-ն ներկայացրել Է տեսահոլովակ, որտեղ ձայնագրված Է Տիեզերքի «երաժշտությունը»՝ ստեղծված ուլտրաձայնային տվյալների վրա։ 

Գիտնականները վերափոխել են գալակտիկաների կուտակման լուսանկարները, որոնք նկարահանել Է Hubble աստղադիտակը Wide Field Camera 3 խցիկի միջոցով: Աստղերը եւ կոմպակտ գալակտիկաներն ստացել են կարճ եւ հստակ ձայներանգներ, իսկ պարուրաձեւ գալակտիկաները՝ երկար հնչյուններ՝ փոփոխվող բարձրությամբ: «Դա, հնարավոր Է, երաժշտության ամենաարտասովոր տեսակն Է, որը դուք որեւԷ տեղ լսել եք»,- նշել են NASA-ում: Ինտերնետ-օգտատերերին ձայնագրությունը թվացել Է բավականին սահմռկելի, բայց «հետաքրքրաշարժ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել