ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ դիվանագիտական ողջ անձնակազմը դուրս է բերում Վենեսուելայից: Որոշման պատճառը երկրում վատթարացող իրավիճակն է: Պոմպոն նշել է նաև, որ Վենեսուելայում ամերիկացի դիվանագետների ներկայությունը սահմանափակում է ԱՄՆ գործողությունները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ն աջակցում է վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին, որը հունվարի 23-ին երկրում ճգնաժամի պայմաններում իրեն հայտարարել է Վենեսուելայի նախագահ:
Տեղեկացնենք նաև, որ վերջին օրերին Վենեսուելայում նաև էներգետիկ ճգնաժամ է հասունացել. երկրի մեծ մասում էլեկտրականություն չկա:
comment.count (0)