ՍԱՏՄ-ն Մալաթիա-Սեբաստիայի իրացման ցանցում խախտումներ չի հայտնաբերել
19:47 - 14 հոկտեմբերի, 2021

ՍԱՏՄ-ն Մալաթիա-Սեբաստիայի իրացման ցանցում խախտումներ չի հայտնաբերել

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում հոկտեմբերի 14-ին շարունակվել են ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչների ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը:

Խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Նշվում է նաև, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ անցած լինեն ՊՇՌ հետազոտություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել