ԿԺԴՀ-ն Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժումը համարել Է միջուկազերծման ամենաիրատեսական քայլը |armenpress.am|
09:07 - 13 մարտի, 2019

ԿԺԴՀ-ն Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժումը համարել Է միջուկազերծման ամենաիրատեսական քայլը |armenpress.am|

ԿԺԴՀ-ի իշխանությունները միջազգային պատժամիջոցները մասնակիորեն հանելու դիմաց Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժման վերաբերյալ իրենց առաջարկությունն ամենաիրատեսական քայլն են համարում միջուկազերծման գործընթացն սկսելու համար: Այդ մասին մարտի 13-ին հայտնել Է ԿԺԴՀ-ի Arirang Meari լրատվական ինտերնետ-պորտալը:

«Մեր հանրապետությունը (գագաթնաժողովում) առավելագույն իրատեսական եւ շռայլ առաջարկությունն արեց միջուկազերծման վերաբերյալ՝ վստահության ամրապնդման եւ փուլային լուծումների սկզբունքներին համապատասխան»,-ասված Է հոդվածում:
Ինչպես նշվում Է մեկնաբանության մեջ, Փհենյանը հավատարիմ Է մնում Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ իր խոստումներին, սակայն դրա հետ մեկտեղ հույս ունի, որ Վաշինգտոնը կստանձնի «հստակ պատասխան պարտավորություններ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել