Նրանք փակված են, վեց ամիս դուրս չեն եկել, շրջապատված են ադրբեջանցի զինվորներով, գիշերները՝ կրակոցներով․ Բագրատ Սրբազանը՝ Դադիվանքում ապրող հոգևորականների մասին |tert.am|
12:23 - 19 հոկտեմբերի, 2021

Նրանք փակված են, վեց ամիս դուրս չեն եկել, շրջապատված են ադրբեջանցի զինվորներով, գիշերները՝ կրակոցներով․ Բագրատ Սրբազանը՝ Դադիվանքում ապրող հոգևորականների մասին |tert.am|

tert.am: Ես այսօր առավոտյան եմ խոսել Դադիվանքում ապրող մեր հոգևոր եղբայրների հետ։ Այս մասին եկեղեցում քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։

«Նրանք փակված են, վեց ամիս դուրս չեն եկել այնտեղից, փակված են, արգելված է և մուտքը, և ելքը։ Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգևոր եղբայրները՝ գտնվելով գերեվարված Դադիվանքում։ Պատկերացրեք, մի պահ Ադրբեջանից զինվորներով շրջապատված, գիշերները կրակոցներով, աղաղակներով, անընդհատ փորձելով վախեցնել, որպեսզի լքեն այդ տարածքը, մեր Սրբատունը, բայց իրենք համառորեն այնտեղ են, դուրս չեն գալիս Հայոց Հայրապետի օրհնությամբ»,–ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել