Մարտի 13-ին արտահերթ նիստում Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որը թույլ է տալիս մինչեւ մայիսի 1-ը ներկրել մինչեւ Նոր տարի գնված մեքենաները:
Օրինագծի օգտին կողմ քվեարկեց 112 պատգամավոր:
Ազգային ժողովը նաեւ միաձայն ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը: Օրինագծի օգտին կողմ քվեարկեց 113 պատգամավոր:
Երկրրոդ ընթերցման համար դրանց քննարկումը արագացված կարգով կանցկացվի մարտի 14-ին:
ՀՀ ազգային ժողով
comment.count (0)