Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ․ Ռեշետնիկով |azatutyun.am|
13:53 - 19 հոկտեմբերի, 2021

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանում առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ․ Ռեշետնիկով |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ, ռուսական բիզնեսը կարող է առաջարկել ամենաարդյունավետ լուծումները տարբեր ոլորտներում՝ ենթակառուցվածքների զարգացման համար: Այս մասին երեքշաբթի օրը Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

«Մենք շահագրգռված ենք Հայաստանում առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ: Ռուսական բիզնեսն այժմ կարող է առաջարկել ամենաարդյունավետ լուծումները տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման համար: Թվային տնտեսության ոլորտում, էլեկտրոնային կառավարման զարգացման մեջ, խելացի քաղաքներ, տեղեկատվական անվտանգություն, լոգիստիկա, էներգաարդյունավետություն և հեռավար կրթություն: Եվ շատ կարևոր է, որ այս բոլոր լուծումներն արդեն ակտիվորեն կիրառվում են Ռուսաստանի մարզերում», - ասել է Ռեշետնիկովը:

Ռուս նախարարի խոսքով՝ այս բոլոր լուծումները փորձարկվել են կոնկրետ ձեռնարկություններում և կարող են բավականին արագ կրկնօրինակվել և օգուտ բերել մարդկանց։

«Մենք ակնկալում ենք, որ ֆորումի հիմնական արդյունքը կլինի նոր համատեղ նախագծերի շուրջ պայմանավորվածությունները», - ասել է Ռեշետնիկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել