Սանոսյանը ենթադրում է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցելու ցանկություն կունենա նաև ռուսական կողմը |armenpress.am|
14:21 - 19 հոկտեմբերի, 2021

Սանոսյանը ենթադրում է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցելու ցանկություն կունենա նաև ռուսական կողմը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը ռուսական կողմի մասնակցության հավանականության մասին հարցին: Գնել Սանոսյանը թեմային անդրադարձավ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հետ կապված առաջիկայում բավականին մեծ մրցութային պրոցես կունենանք, որին տարբեր միջազգային շինարարական կազմակերպություններ, ենթադրվում է, կմասնակցեն, հայտ կներկայացնեն, և ենթադրում եմ, որ ռուսական կողմի մեր գործընկերները նույնպես նման ցանկություն կունենան»,- ասաց Սանոսյանը:

Անդրադառնալով մայրուղու Քաջարան-Սիսիան հատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետների մասին հարցին՝ Սանոսյանն ընդգծեց, որ դա ծավալուն պրոցես է և չի կարող արագ տեղի ունենալ, հատկապես, երբ միջազգային որոշակի վարկային միջոցներ կան, պետք է գործընկերների հետ մի շարք ընթացակարգեր համաձայնեցնել: «Մրցույթը այս տարվա ավարտին կհայտարարվի,   բայց մի քանի ամիս կտևի մինչև մի շարք փուլեր ամփոփվեն, հաղթող ընկերությունը կամ ընկերությունները հայտնի դառնան, որից հետո նոր շինարարության պրոցեսը կսկսվի»,- պարզաբանեց նախարարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել