Համաճարակային ծանր իրավիճակի պատճառով Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել |azatutyun.am|
12:55 - 21 հոկտեմբերի, 2021

Համաճարակային ծանր իրավիճակի պատճառով Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետ կապված ծանր իրավիճակի պատճառով հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել:

Լրատվամիջոցները գրում են, որ մայրաքաղաք Մոսկվայի իշխանությունները, միևնույն ժամանակ, քննարկում են այդ օրերին կարճաժամկետ լոքդաուն մտցնելու հարցը։

Չորեքշաբթի օրը Ռուսաստանը գրանցեց կորոնավիրուսային հիվանդությունից մահացության հերթական ռեկորդը:

Կառավարության անդամների հետ հանդիպմանը Պուտինն ասել է, որ անհրաժեշտ է «իջեցնել համաճարակի նոր ալիքի պիկը», ուստի նա «անշուշտ» պաշտպանում է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ամբողջ երկրում ոչ աշխատանքային օրեր հայտարարելու առաջարկը՝ աշխատողների աշխատավարձերի պահպանմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել