ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Իգոր Զորչիչի հետ:
ԱԺ լրատվական ծառայությունը հայտնում է, որ Ալեն Սիմոնյանը կարեւորել է Սլովենիայի հետ բարեկամական հարաբերությունները, երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը, որին իր նպաստը կբերի նաեւ խորհրդարաններում ձեւավորվելիք բարեկամական խմբերի սերտ համագործակցությունը:
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Սլովենիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնահարցում, որով սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը եւ ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը:
ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել սլովենական կողմին Ղարաբաղյան պատերազմի ընթացքում բեկորային ծանր վիրավորում ստացած հայ զինվորներին մարդասիրական օգնություն տրամադրելու առաջարկի համար:
Կողմերը քննարկել են միջազգային կազմակերպությունների եւ եվրոպական կառույցների շրջանակներում համագործակցության հեռանկարները:
ՀՀ ԱԺ նախագահը Սլովենիայի խորհրդարանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
comment.count (0)