Մինչև 2018 թվականի հուլիս ամիսը օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված հարկային խախտումներով վարչական վարույթը շարունակում էր իրականացնել նույն ստորաբաժանումը։ ՊԵԿ նախագահի հրամանով իրականացված փոփոխությունների արդյունքում վարչական վարույթները վստահվել են իրավաբանական վարչությանը, լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով հարկային վարչարարության բարեփոխումները, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը։
Ներկայացնելով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործերով վերականգնված գումարների, պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկների վիճակագրությունը՝ Ռուստամ Բադասյանն ասաց.
2016 թվականին քրեական 86 գործի շրջանակում պետությանը պատճառվել է մոտ 5 մլրդ 457 մլն դրամի վնաս, 2017 թվականին 57 քրգործով պատճառված վնասի չափը կազմել է 1 մլրդ 838 մլն դրամ, 2018 թվականին 134 քրգործով՝ 23 մլրդ 983 մլն դրամ գումար՝ նախնական հաշվարկով»։
2016, 2017, 2018 թվականներին քրեական գործերի շրջանակներում պետական բյուջե կատարված վերականգնումների վիճակագրությունը հետևյալն է.
2016 թ.- 4 մլրդ 563 մլն դրամ
2017 թ.- 8 մլրդ 462 մլն դրամ
2018 թ.- 8 մլրդ 556 մլն դրամ
Բադասյանի խոսքով՝ պետությանը պատճառված վնասի հիմնական մասը գազալիքցքավորման գործունեություն իրականացնող տնտեսվարողների շրջանում է՝ 16 մլրդ դրամի չափով, դրան հաջորդում են շինարարական գործունեություն իրականացնող տնտեսվարողները՝ 1 մլրդ 273 մլն դրամ, ապա՝ կարգոներն ու ապահովագրական ընկերությունները։
comment.count (0)