ՔՊ օրակարգում ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելու հարց չկա. ՔՊ խոսնակ
08:20 - 09 մարտի, 2019

ՔՊ օրակարգում ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելու հարց չկա. ՔՊ խոսնակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրակարգում ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելու վերաբերյալ հարց չկա, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակվելու է Քաղաքացու օր։

Tert.am–ի hարցին ի պատասխան՝ ՔՊ խոսնակը կարճ պատասխանեց՝ «Ոչ»։ Իսկ հարցին, թե, արդյոք քննարկվել է նման հարց, Վահան Կոստանյանը դարձյալ բացասական պատասխան տվեց․«Չի քննարկվել»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ավելի վաղ Tert.am–ին ասել էր, որ կառավարությունում քննարկվում է Քաղաքացու օր ունենալու նախաձեռնությունը՝ հավելելով, որ առայժմ, սակայն, հայտնի չէ ամսաթիվը:

«Այո՛, կա Քաղաքացու օր ունենալու նախաձեռնություն, այն քննարկվում է: Դեռ հայտնի չէ, թե որ օրը կլինի այն»,- ասել էր Վլադիմիր Կարապետյանը:

 

tert.am

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել