Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալին
20:01 - 28 հոկտեմբերի, 2021

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել